Անտոնիո Ռյուդիգեր․ «Կհանդիպեն մրցաշարի երկու լավագույն թիմերը»

Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վերլուծել է EURO-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի դեմ հանդիպումը։

«Սա մեծ և կարևոր խաղ է, դասական, ես պարզապես անհամբերությամբ եմ սպասում դրան: Ինչ վերաբերում է մեզ, ապա մրցաշարի երկու լավագույն թիմերը կհանդիպեն միմյանց հետ: Խաղը հավասարազոր եմ տեսնում: Մենք պետք է պատրաստ լինենք։

Մենք պետք է քաջություն ունենանք առաջ գնալու, քանի որ նրանք նույնպես խոցելի են: Բարձրից են պրեսինգ անում, սա հաղթահարելի է։ Բայց դա անելու համար մենք պետք է լավ վերահսկենք գնդակը և հանգստություն պահպանենք սթրեսային իրավիճակներում: Եվ մենք չենք կարող սխալվել»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Հանդիպումը նախատեսվում է սկսել հուլիսի 5-ին։