Վինիսիուս Ժունիորը բաց կթողնի Ուրուգվայի դեմ հանդիպումը

ԱՄՆ-ում կայացավ Ամերիկայի գավաթի 2024 թվականի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը, որում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կոլումբիայի հետ։ Հանդիպումն ավարտվել է՝ 1։1 հաշվով։

Հանդիպման արդեն 7-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար դեղին քարտ ստացավ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Այս զգուշացումը հարձակվողի համար երկրորդն էր մրցաշարում։ Այսպիսով, Վինիսիուսը բաց կթողնի քառորդ եզրափակչի Ուրուգվայի դեմ հանդիպումը։