ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի ժեստի առթիվ

Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը թուրք ազգայնականների ժեստով տոնել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Ավստրիայի հավաքականին խփած գոլը (2:1):

Դեմիրալը, ով երկրորդ գոլը խփեց 59-րդ րոպեին, ձեռքերով ցույց տվեց այսպես կոչված «գայլի ողջույնը», որն օգտագործում են «գորշ գայլեր» շարժման կողմնակիցները։

Այս ժեստն արգելված է Ֆրանսիայում և Ավստրիայում, քանի որ այն հաճախ համեմատում են նացիստական ​​ողջույնի հետ: Սակայն Գերմանիայում այս ժեստն արգելված չէ։