ՈւԵՖԱ-ն դատապարտել է ստյուարդներին, ովքեր Պորտուգալիա – Սլովենիա խաղում երկրպագուին ծեծի են ենթարկել

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) դատապարտել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչի Պորտուգալիա – Սլովենիա խաղում երկրպագուին ծեծի ենթարկած ստյուարդների գործողությունները։
«ՈւԵՖԱ-ն տեղյակ է Պորտուգալիա – Սլովենիա խաղի ժամանակ ստյուարդների և երկրպագուի միջև տեղի ունեցած միջադեպի մասին և դատապարտում է ցանկացած բռնի պահվածք: Տեսանյութում տեղ գտած միջադեպն այժմ ոստիկանության հետաքննության առարկա է։ Մենք չենք կարող ավելին մեկնաբանել, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել», – լրագրող Դեն Ռոանը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի անանուն ներկայացուցչի խոսքերը X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):

Հիշեցնենք, որ Սլովենիա – Պորտուգալիա հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ հուլիսի 1-ին։ 11 մետրանոց հարվածաշարում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է 3։0 հաշվով։