Տոնի Կրոս. «Նրանք այստեղ են հաղթելու համար, մենք՝ նույնպես»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իսպանացի հարձակվող Խոսելուի մեկնաբանությունների մասին գերմանացու՝ ուրբաթ օրը կայանալիք քառորդ եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

«Խոսելուն ասաց, որ ուզում են ուրբաթ օրն իմ վերջին խաղը լինի: Դա նորմալ է, նրանք ցանկանում են հաղթել մրցաշարում: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Նրանք այստեղ են հաղթելու համար, մենք՝ նույնպես:

Տեսնենք, թե ինչ կլինի ուրբաթ օրը: Ես ճանաչում եմ նրան, ուստի հասկանում եմ, թե ինչ նկատի ուներ: Ամենակարևորն այն է, որ նա չէր ցանկանում, որ կարիերաս ավարտեմ Մադրիդում։ Նա իմ ընկերն է»,- ասել է Կրոսը մամուլի ասուլիսում։