«Ռեալի» ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ցանկանում է հեռանալ ակումբից, սրա մասին հայտարարել է TodoFichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը խնդրել է մադրիդյան ակումբին բաց թողնել իրեն։ Սեբալյոսը ցանկանում է խաղալ այն ակումբում, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կարող է ստանալ:

Նշենք, որ Transfermarkt-ը իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։