Իտալացի պաշտպանը կարող է համալրել Լուչանո Սպալետտիի մարզչական շտաբը

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է համալրել Լուչանո Սպալետտիի մարզչական շտաբը Իտալիայի հավաքականում։

«Սկուադրա աձուրան» դուրս մնաց EURO-2024-ից՝ 1/8 եզրափակչում պարտվելով Շվեյցարիային, սակայն Սպալետտին մնաց իր պաշտոնին:

37-ամյա Բոնուչին հայտարարեց կարիերան ավարտելու մասին մայիսին: Բոնուչին Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 121 հանդիպում, խփել 8 գոլ և հաղթել EURO-2020-ում։