Ստեֆանո Պիոլին պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պայմանագիր է կնքել «Ալ-Իթթիհադի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է երեք տարով, սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

58-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինել է Մարսելո Գալարդոյին։ Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրում «Ալ-Իթթիհադը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։

Պիոլին «Միլանը» գլխավորել է 2019-ից 2024 թվականներին։ Նախկինում նա մարզել է նաև «Ֆիորենտինա», «Ինտեր», «Լացիոն» և այլ ակումբներ։