Ստեֆանո Պիոլին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում

«Միլանի» նախկին մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադը», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն մոտ են բանակցությունների ավարտին։ Վերջնական մանրամասները կարելի է համաձայնեցնել չորեքշաբթի՝ հուլիսի 4-ին։

65-ամյա իտալացին 2023/24 մրցաշրջանի վերջում հեռացավ «Միլանից», որը գլխավորում էր 2019 թվականից։ Պիոլիի գլխավորությամբ միլանյան թիմը 2021/22 մրցաշրջանում հաղթեց Ա Սերիայում։