Երգիչ Էդ Շիրանը ելույթ է ունեցել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների համար 🎥

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը EURO-2024-ում ելույթ է ունեցել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների առջև, հայտնում է ESPN-ը։

Միջոցառումից լուսանկարներ է հրապարակել ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ Շիրանի երգը հավանության է արժանացել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի կողմից։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Անգլիան Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ։