Ռալֆ Ռանգնիկ. «Ես չեմ կարող հավատալ, որ մենք այսօր տուն ենք վերադառնում»

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Թուրքիայից կրած պարտությունը (1։2)։

«Մեր բախտը չբերեց, և կարծում եմ, եթե խաղն անցներ լրացուցիչ ժամանակ, մենք կհաղթեինք։ Մենք ժամանակ ունեինք հավասարեցնելու համար, բայց դժվար է, երբ Գորդոն Բենքսը դարպասում է։

Ես չեմ կարող հավատալ, որ մենք այսօր տուն ենք վերադառնում: Մենք կարծում էինք, որ կշարունակենք մեր ճանապարհը»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։