Ռադու Դրագուշին․ «Հոլանդիան կարող է հաղթել EURO-2024-ը»

Ռումինիայի հավաքականի պաշտպան Ռադու Դրագուշինը ամփոփել է Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Հոլանդիայից կրած պարտությունը (0։3)։

«Ցավում եմ, որ պետք է տուն գնամ։ Մենք ցանկանում էինք շարունակել մեր ելույթը մրցաշարում և ևս մեկ անգամ ուրախացնել մեր երկրպագուներին։ Հոլանդացիները հնարավորություն ունեն հաղթելու այս մրցաշարը։ Այսպիսով, մենք կարող ենք հպարտանալ, որ մենք նրանց հետ կռիվ տվեցինք»,- Դրագուշինի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

EURO-2024-ի քառորդ եզրափակիչում Հոլանդիան կմրցի Ավստրիա – Թուրքիա զույգի հաղթողի հետ։