«Նապոլին» համաձայնության է եկել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

«Նապոլին» մտադիր է հաջորդ մրցաշրջանի համար ուժեղացնել թիմը։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ իտալացիները հետաքրքրված են «Տորինոյի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյով։ Ակումբները միմյանց միջև համաձայնեցնում են տրանսֆերի մանրամասները, և ամեն ինչ արդեն համաձայնեցված է խաղացողի հետ։

Ալեսանդրոն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 224 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։