Մատս Հյումելսը կարող է կարիերան շարունակել գերմանական մեկ այլ ակումբում

Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդ Մատս Հյումելսը կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում»:

Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «դեղագործները» փոխարինող են փնտրում Ջոնաթան Տային, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ Սակայն Հյումելսը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Մատսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 508 հանդիպում։ Իսկ 2023/24 մրցաշրջանում նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։