Մատիս դե Լիգտը համաձայնվել է տեղափոխվել Անգլիա

«Բավարիայի» պաշտպան Մատիս դե Լիգտը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հոլանդացի պաշտպանը համաձայնել է տրանսֆերին։ Պաշտպանը ցանկանում է վերամիավորվել «Այաքսի» իր նախկին մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Գործարքը հնարավոր կդառնա, եթե «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվի համաձայնության գալ «Բավարիայի» հետ, որին նա ֆուտբոլիստի համար առաջարկել է 50 միլիոն եվրո և բոնուսներ։

«Բավարիան» իր հերթին ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը՝ փորձելով ձեռք բերել Լևերկուզենի «Բայերից» Ջոնաթան Տային։