«Մարսելի» հարձակվողը տեղափոխվեց մերսիսայդյան ակումբ

Հարձակվող Իլիման Նդիայեն «Մարսելից» տեղափոխվել է «Էվերթոն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել։ Տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2020-ից 2023 թվականներին Նդիայեն հանդես է եկել «Շեֆիլդ Յունայթեդում»։

Նդիայեն Սենեգալի հավաքականի կազմում անցկացրած 7 խաղում խփել է 1 գոլ։