Լերոյ Սանե. «Իսպանիան շատ ուժեղ է, նրանք խաղում են ագրեսիվ ֆուտբոլ և ուժեղ են պաշտպանությունում»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի վինգեր Լերոյ Սանեն EURO-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի հետ խաղի նախօրեին խոսել է հակառակորդ թիմի մասին՝ մասնավորապես նշելով Լամին Յամալին և Ռոդրիին։

16-ամյա Յամալն այս մրցաշարում արդեն երկու գոլային փոխանցում է կատարել։

«Իսպանիան շատ ուժեղ է, նրանք խաղում են ագրեսիվ ֆուտբոլ և ուժեղ են պաշտպանությունում։ Ինչ վերաբերում է Լամին Յամալին, նա ինձ ստիպում է մտածել։

Ինչպե՞ս է դա հնարավոր այս տարիքում․ Դա զարմանալի է։ Ես իսկապես հաճույք եմ ստանում նրան դիտելուց։ Հուսով եմ՝ նա կշարունակի նույն ոգով։

Ռոդրիի հետ հավաքականում Իսպանիան կիսապաշտպան ունի ֆուտբոլիստ, ում ես կհամեմատեի Կրոոսի հետ։ Նա կապն է պաշտպանության և հարձակման միջև։ Ռոդրին սահմանում է խաղի տեմպը»,- Սանեի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։