Լեոնարդո Բոնուչին կարող է աշխատանքի անցնել Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է համալրել Լուչիանո Սպալետտիի մարզչական շտաբը Իտալիայի հավաքականում։

Իտալիայի հավաքականը դուրս մնաց EURO-2024-ից՝ 1/8-րդ եզրափակչում պարտվելով Շվեյցարիային։

37-ամյա Բոնուչին հայտարարեց կարիերան ավարտելու մասին մայիսին՝ իր վերջին մրցաշրջանը որպես խաղացող «Ունիոն Բեռլինիի» և «Ֆեներբախչեի» կազմում անցկացնելուց հետո: Բոնուչին Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 121 հանդիպում, խփել ութ գոլ և հաղթել EURO-2020-ում։