Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

30-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի առամ, ինչը կարող է հեշտացնել նրա տեղափոխությունը «Բարսելոնա» համեմատաբար մատչելի տրանսֆերային արժեքով։

Ա Սերիայի անցած մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։