Յուրգեն Կլոպը նշել է EURO-2024-ի իր ֆավորիտին

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում ընթացիկ Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտը։

«Այս պահին թվում է, թե Իսպանիան կարող է հաղթել այս մրցաշարում», – Կլոպի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Հիշեցնենք, քառորդ եզրափակչում Իսպանիան կմրցի Գերմանիայի հետ։