Խոսելուն հայտարարել է, որ Տոնի Կրոսի համար Իսպանիայի դեմ խաղը վերջինը կլինի

Իսպանիայի հավաքականի հարձակվող Խոսելուն խոսել է EURO-2024-ի քառորդ եզրափակչի Գերմանիայի դեմ առաջիկա խաղի մասին։ Մադրիդի «Ռեալի» նրա նախկին թիմակից Տոնի Կրոսը, ով մրցաշարի ավարտից հետո կավարտի կարիերան, հանդես է գալիս Գերմանիայի հավաքականում։

«Շատ կարևոր է հաղթել՝ առաջ գնալու համար։ Ինչ վերաբերում է Կրոսին, ապա մենք պետք է հավատանք ինքներս մեզ։ Մենք թքած ունենք մյուս թիմի խաղացողների վրա։

Կարծում եմ՝ ուրբաթ օրը Տոնիի վերջին խաղը կլինի»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում AS-ը։