Հայտնի է դարձել, թե որտեղ է ցանկանում տեղափոխվել Յոզուա Կիմիխը

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է այս ամառ հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ մրցաշրջան, և, ակնհայտ է, Կիմիխը ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Եվրոպայի առաջնությունից հետո։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և աշխատել Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։

Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։