Իլկայ Գյունդողան. «Նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրիի խաղային որակների մասին, ում հետ նա խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»։ Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4 եզրափակչում կհանդիպեն Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականները, խաղը կկայանա ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին։

«Այժմ նա աշխարհի երկու-երեք լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Միգուցե նա լավագույնն է։ Նրան միշտ կարելի է փոխանցում կատարել, նա միշտ պատրաստ է դրան։ Նա գրեթե միշտ ճիշտ որոշումներ է կայացնում և գրեթե երբեք չի կորցնում գնդակը:

Յուրաքանչյուր մարզիչ, յուրաքանչյուր թիմ կցանկանար նրան տեսնել իր թիմում»,- Գյունդոxանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։