EURO-2024. Թուրքիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ 🎥

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Թուրքիայի հավաքականը հաղթեց Ավստրիայի ընտրանուն՝ 2։1 հաշվով։

Թուրքիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ Մերիհ Դեմիրալը, իսկ Ավստրիայի հավաքականի միակ գոլը խփեց Միխայել Գրեգորիչին։

EURO-2024-ի քառորդ եզրափակչում Թուրքիայի ազգային հավաքականը կմրցի Հոլանդիայի հետ։