EURO-2024. Հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

Հայտնի են դարձել Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։

Քառորդ եզրափակչի զույգերը ստորև․

Իսպանիա – Գերմանիա

Պորտուգալիա – Ֆրանսիա

Նիդեռլանդներ – Թուրքիա

Անգլիա – Շվեյցարիա

Հուլիսի 5-ին կկայանան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ Երևանի ժամանակով 20:00-ին կհանդիպեն Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները, իսկ ժամը 23։00-ին կմրցեն Պորտուգալիան և Ֆրանսիան։

Հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, կմրցեն Անգլիան և Շվեյցարիան (20։00), այնուհետև՝ Հոլանդիան ու Թուրքիան (23։00)։

Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին և 10-ին։ Եզրափակիչը կկայանա Բեռլինում՝ հուլիսի 14-ին։