Էդերսոնը դեմ չէ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

«Ալ-Նասրը» մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի հետ, հայտնում է թղթակից Սանտի Ունան սոցցանցերում։

Սաուդյան ակումբը նախնական առաջարկ է արել 30-ամյա բրազիլացուն, սակայն դեռ դրական պատասխան չի ստացել։ Նշվում է, որ Էդերսոնը դեմ չէ կարիերան Պրո Լիգայում շարունակելուն։

Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է 2017 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Անցած մրցաշրջանում դարպասապահն ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում։