Էդերսոնը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։ Միաժամանակ, «քաղաքաբնակները» չեն պահի դարպասապահին, եթե նա ցանկանա հեռանալ։

Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։