Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել թուրքական ակումբ

«Լիվերպուլի» և Ուրուգվայի հավաքականի 25-ամյա հարձակվող Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել «Ֆեներբախչե», հայտնում է Footmercato առցանց հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է բարձր մակարդամի հարձակվող գնել։ Հաղորդվում է, որ «Ֆեներբախչեն» արդեն բանակցություններ է սկսել «Լիվերպուլի» հետ Դարվին Նունյեսի տրանսֆերի շուրջ։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: