Կրիշտիանու Ռոնալդուի քույրը բացատրել է, թե ինչու է լաց եղել պորտուգալացին

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրոն, բացատրել է, թե ինչու է լաց եղել պորտուգալացին։

Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոց հարվածից EURO-2024-ի 1/8 եզրափակչում Սլովենիայի հետ հանդիպմանը, սակայն պորտուգալացին, այնուամենայնիվ, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում կարողացավ մրցակցի դարպասը գրավել։ Դիպուկ իրացնելուց հետո Ռոնալդուն արտասվել է։ Կրիշտիանուի մայրը նույնպես լաց է եղել տրիբունաներում:

«Եղբայրս լաց եղավ, երբ նա մեծ էկրանին տեսավ մեր մորը, որը տառապել էր ողջ կյանքի ընթացքում: Գիտե՞ք սա ինչ է նշանակում։ Դուք չգիտեք… Ոչ ոք երբեք չի իմանա… Ֆուտբոլը, փառքն ու փողը ամեն ինչ չեն այս կյանքում»,- սոցցանցում գրել է 51-ամյա Ավեյրոն։