COPA AMERICA. Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակչում է 🎥

ԱՄՆ-ում կայացել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը, որում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կոլումբիայի հետ։ Հանդիպումը ավարտվել է՝ 1։1 հաշվով։

Բրազիլիայի հավաքականի միակ գոլը խփեց Ռաֆինյան։ Կոլումբացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Մունյոսը։

Այս ոչ-ոքին Բրազիլիային թույլ տվեց D խմբում զբաղեցնել երկրորդ տեղը և դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Կոլումբիան նախկինում երաշխավորել էր փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։