COPA AMERICA. Հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

ԱՄՆ-ում կայացան Ամերիկայի գավաթի 2024 թվականի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ հանդիպումները, ինչի արդյունքում ձևավորվեցին քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։ Փլեյ-օֆֆի առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 5-7-ը:

Քառորդ եզրափակչի բոլոր զույգերը ստորև․

Արգենտինա – Էկվադոր (հուլիսի 5, 05։00)

Վենեսուելա – Կանադա (հուլիսի 6, 05։00)

Կոլումբիա – Պանամա (հուլիսի 7, 02։00)

Ուրուգվայ – Բրազիլիա (հուլիսի 7, 05։00)