Կոլումբիայի հավաքականն իր անպարտելիությունների շարքը հասցրեց 26-ի

ԱՄՆ-ում կայացել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը, որում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կոլումբիայի հետ (1։1)։ Երկու թիմերն էլ դուրս են եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ Կոլումբիան խմբում առաջին տեղում է, Բրազիլիան՝ երկրորդ։

Կոլումբիայի հավաքականն իր անպարտելիությունների շարքը հասցրեց 26 հանդիպման։ Վերջին անգամ կոլումբիացիները պարտվել են 2022 թվականի փետրվարի 2-ին՝ 0:1 հաշվով զիջելով Արգենտինային։

Քառորդ եզրափակչում Կոլումբիայի հավաքականը կմրցի Պանամայի հետ։