Կոդի Գակպո․ «Մենք գիտեինք, որ մրցակիցը հեշտ չի հանձնվելու»

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն ամփոփել է Ռումինիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:0) և իր գոլի տոնելը։

«Մեր ֆիզիոթերապևտն ասաց, որ ես կխփեմ հանդիպման առաջին գոլը։ Այդ իսկ պատճառով ես առաջինը վազեցի նրա մոտ որպեսզի տոնեի խփածս գոլը։ Ընդհանուր առմամբ մենք լավ խաղ ցուցադրեցինք։

Մենք գիտեինք, որ մրցակիցը հեշտ չի հանձնվելու, ուստի պատրաստ էինք պայքարելու։ Պետք է գոլեր խփեինք, և դա արեցինք»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։