Կոդի Գակպոն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Հոլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն։

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նրա համար այս գոլը դարձավ 3-րդը մրցաշարում։

Ըստ Opta-ի՝ Գակպոն դարձավ պատմության մեջ երրորդ հոլանդացին, ով երկու խոշոր մրցաշարերում 3+ գոլ է խփել (հարձակվողը 3 գոլ է խփել նաև Կատարում կայացած աշխարհի առաջնությունում)։

Նախկինում դա հաջողվել էր միայն Ջոնի Ռեփին (1974թ. աշխարհի առաջնություն և 1978թ. աշխարհի առաջնություն) և Դենիս Բերգկամպին (EURO-1992թ, 1994թ. աշխարհի առաջնություն և 1998թ. աշխարհի առաջնություն)։