«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնան» հույսը դնում է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վրա։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կողմերը պայմանավորվել են, որ պաշտպանը մնում է անձեռնմխելի, քանի որ կատալոնացիները հույսը դնում են նրա վրա։

Հայտնի է, որ ղեկավարությունն ու անձամբ՝ ֆուտբոլիստը, համաձայնել են մի պայմանի, որով Արաուխոն կհեռանա ակումբից, եթե նրա համար վճարեն 100 միլիոն եվրո կամ ավելի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցի պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

25-ամյա Արաուխոն «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2020 թվականից։ Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։