«Արսենալը» հետաքրքրված է իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով

«Արսենալը» հետաքրքրված է «Բոլոնիայի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի ծառայություններով։

Ըստ The Telegraph-ի, «Արսենալի» սելեկցիոն բաժինը տպավորված է Կալաֆիորիով, ով EURO-2024-ում Իտալիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող էր և օգնեց «Բոլոնիային» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել 2023/24 մրցաշրջանում:

Կալաֆիորին ունակ է խաղալ ինչպես կենտրոնական պաշտպանությունում, այնպես էլ եզրում: