«Արարատ-Արմենիան» հայտարարել է պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին

«Արարատ-Արմենիան» նոր մրցաշրջանին է պատրաստվում և արդեն հայտարարել է մի քանի տրանսֆերների մասին։ Երևանյան ակումբը ևս մեկ տրանսֆեր է իրականացրել։ Ակումբին է միացել 26-ամյա Ժոաո Կեյրուշը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին է միացել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 26-ամյա պաշտպան Ժոաո Կեյրուշը։

Կեյրուշը «Բենֆիկայի» սան է, տարբեր տարիների հանդես էր եկել պորտուգալական «Պորտու», «Բրագա», «Պալմեյրաս», «Սպորտինգ», «Չավես», «Մաֆրա» ակումբներում, ինչպես նաև գերմանական «Քյոլնում» ու հոլանդական «Վիլլեմ II»-ում։

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Ժոաո», – հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։