Անտոնիո Ֆոնսեկա. «Կարծում եմ, որ ոչ թե նա է վրիպել, այլ Յան Օբլակն է փայլել»

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Ֆոնսեկան մեկնաբանել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Սլովենիայի նկատմամբ տարած հաղթանակը (0։0, 11մ․ 3։0)։

«Թիմը լավ հանդես եկավ, բայց ես նյարդայնանում էի 11 մետրանոցից առաջ, բայց մյուս կողմից՝ Պորտուգալիայում ո՞վ չէր նյարդայնանում: Ռոնալդուն լավ իրացրեց իր 11 մետրանոցը։ Կարծում եմ, որ ոչ թե նա է վրիպել, այլ Յան Օբլակն է փայլել։

Օբլակը և պորտուգալացի դարպասապահ Կոշտան հանդիպման լավագույն ֆուտբոլիստներն են։ Ի՞նչ եմ մտածում Ռոնալդուի արցունքների մասին․ Դրանք մաքուր հույզեր էին, ոչ ավելին։ Իմ կարծիքով, Պորտուգալիան Ֆրանսիայի հետ ֆավորիտ չի լինի, ուժերը այստեղ հավասար են»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Metaratings.ru-ն։

EURO-2024-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։