Խավի Սիմոնսը կտեղափոխվի «Բավարիա»

ՊՍԺ-ի և Հոլանդիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Խավի Սիմոնսը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Լայպցիգում», համաձայնեցրել է «Բավարիայի» հետ պայմանագրի անձնական պայմանները, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների մարզական տնօրեն Մաքս Էբերլը շարունակում է աշխատել ՊՍԺ-ի ղեկավարության հետ՝ վարձակալության պայմանագիր կնքելու համար։

21-ամյա Խավի Սիմոնսը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լայպցիգի» կազմում։ Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։