Խավի Սիմոնսը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Հոլանդիայի հավաքականը EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում հաղթեց Ռումինիային (3։0)։

21-ամյա կիսապաշտպան Խավի Սիմոնսը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ Opta-ի, Սիմոնսը երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը երկու գոլային փոխանցում է կատարել Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի խաղում։

Նրանից փոքր էր միայն իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը (ընդ. 19 օր), ով երկու գոլային փոխանցում կատարեց Ռուսաստանի դեմ EURO-2008-ի կիսաեզրափակիչում (3։0)։