«Թոթենհեմը» հայտարարել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին

«Թոթենհեմը» հայտարարել է «Լիդսի» կիսապաշտպան Արչի Գրեյի հետ պայմանագիր կնքելու մասին։

18-ամյա անգլիացու հետ պայմանագիր է կնքվել, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Լոնդոնյան թիմում Գրեյը հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 41 մլն եվրո։

Գրեյը 52 հանդիպում անցկացրեց Լիդսի կազմում և անցած մրցաշրջանում ճանաչվեց Չեմպիոնշիփի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։