Հայտնի են դարձել այս ամառ «Բարսելոնայի» տրանսֆերային ծրագրերը

Հայտնի են դարձել այս ամառ «Բարսելոնայի» տրանսֆերային ծրագրերը։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել հենակետային գոտին և հարձակման ձախ եզրը։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կիսապաշտպանի համար դիտարկում է Միկել Մերինոյին (Ռեալ-Սոսյեդադ), Յոզուա Կիմիխին (Բավարիա) և Ամադու Օնանային (Էվերթոն)։

Հարձակման ձախ եզրային դիրքում ակումբը ներկայումս ընտրություն է կատարում Նիկո Ուիլյամսի (Ատլետիկ), Լուիս Դիասի (Լիվերպուլ), Դանի Օլմոյի (Լայպցիգ) և Ֆիլոգին Բիդեյսի (Հալ Սիթի) միջև։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։