Հայտնի է՝ Ռումինիա – Հոլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Հարձակվող Կոդի Գակպոն ճանաչվել է Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչի Ռումինիա – Հոլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպումը կայացել է Բեռլինում և ավարտվել 3։0 հաշվով՝ հօգուտ Հոլանդիայի հավաքականի։

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Կոդի Գակպոն։ Նա նաեւ 83-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Դոնիել Մալենին, ով փոխարինման դուրս եկավ ու դուբլ ձեւակերպեց։

Նշենք, որ 25-ամյա Գակպոյի համար սա 28-րդ հանդիպումն էր ազգային հավաքականի կազմում։