Լոնդոնյան գրանդը խնդիր չի ունենա վճարելու Նիկո Ուիլյամսի հրաժարագինը

«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը շարունակում է մնալ «Չելսիի» տրանսֆերային նպատակը։

Լոնդոնյան ակումբը խնդիր չի ունենա վճարելու 60 միլիոն եվրո հրաժարագինը, ինչպես նախատեսված է իսպանացու գործող պայմանագրով, ինչպես նաև ֆուտբոլիստին կտրամադրի պահանջվող աշխատավարձը՝ տարեկան մոտ 15-20 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Դավիդ Բեռնաբեուն։

Ըստ աղբյուրի՝ Ուիլյամսը դեռ նախընտրում է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը։ 21-ամյա ֆուտբոլիստը կսպասի «բլաուգրանայի» առաջարկին։ «Բարսելոնան» արդեն մի քանի ամիս է համարվում է Նիկո Ուիլյամսի գլխավոր հավակնորդը, սակայն ֆինանսական դժվարությունները խանգարում են ավարտին հասցնել տրանսֆերը։

Գործարքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կատալոնական ակումբի վաճառի իրենց թանկարժեք ֆուտբոլիստներից մեկին։