Լրագրողը վիրավորել է Կևին դե Բրույնեին

Լրագրող Տանկրեդի Պալմերին, ում հարցը բարկացրել է Բելգիայի հավաքականի առաջատար Կևին դե Բրույնեին, իր կարծիքն է հայտնել ֆուտբոլիստի մասին։

Երկուշաբթի օրը Բելգիան EURO-2024-ի 1/8 եզրափակիչում պարտվեց Ֆրանսիային (0:1): Խաղից հետո Պալմիերին հարցրեց Դե Բրույնեին, թե արդյոք նա վիրավորված է, որ Բելգիայի հավաքականի «Ոսկե սերունդը» չի խաղացել խոշոր մրցաշարի ոչ մի եզրափակչում։ Դե Բրույնեն վիրավորված դուրս եկավ ասուլիսից՝ լրագրողին անվանելով «հիմար»։

«Դե Բրույնեն ինձ հիմա՞ր է անվանել։ Կևին, արագ հիշեցում: Դուք նշեցիք Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի և Իսպանիայի ոսկե սերունդների մասին, բայց այդ բոլորը դուրս եկան եզրափակիչ: Ստանդարտ ֆուտբոլիստ, ով ցանկանում է միայն լսել հարցեր, թե որքան հրաշալի է նա։ Փչացած երեխա»,- գրել է Պալմերին սոցցանցերում։