Ռոնալդ Կուման. «Մենք վատ սկսեցինք, բայց հետո գտանք մեր խաղը»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ամփոփել է Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Ռումինիայի նկատմամբ տարած հաղթանակը (3։0)։

«Երբեմն դժվար է բացատրել, թե ինչու ես վատ խաղում կամ, ընդհակառակը, մեծ բարձունքների ես հասնում։ Այսօր մենք վատ սկսեցինք, բայց հետո գտանք մեր խաղը ու սկսեցինք խնդիրներ ստեղծել մրցակցի համար։ Հարկ է նշել, որ մեզանից շատ ժամանակ պահանջվեց երկրորդ գոլը խփելու համար: Բայց ընդհանուր առմամբ մեր հարձակվողները նրանց շատ խնդիրներ տվեցին։

Մենք թիմում շատ տաղանդավոր տղաներ ունենք, բայց, իհարկե, նախ պետք է ինչ-որ մեծ բան նվաճենք, որպեսզի մարդիկ այս թիմը համեմատեն 1988 թվականի թիմի հետ: Այդ ժամանակվանից ֆուտբոլը փոխվել է։ Վերջին մի քանի խաղերում դուք տեսաք, որ բառացիորեն բոլորը դժվարանում էին անցնել հաջորդ փուլ։

Վերջնական արդյունքը միշտ ամենակարևորն է։ Բայց մենք հոլանդացի ենք, ինչը նշանակում է, որ ամեն ինչից զատ, մենք պետք է գեղեցիկ խաղանք: Այսօր մեր խաղը ցնցող էր։ Բայց այդպես էլ պետք է լինի։ Եթե ​​նշաձողն իջեցնենք, չենք հասնի եզրափակիչ»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակիչում Հոլանդիան կմրցի Ավստրիա – Թուրքիա զույգի հաղթողի հետ։