Ռոնալդ Կուման. «Ես ակնկալում եմ, որ ռումինացիները շատ ագրեսիվ կխաղան»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչի Ռումինիայի հետ խաղից իր ակնկալիքներով։

«Ես ակնկալում եմ, որ ռումինացիները շատ ագրեսիվ կխաղան: Նրանք ֆիզիկապես ուժեղ են, ինչը նրանց առավելություն է տալիս պաշտպանությունում, իսկ շարային հարվածներում շատ վտանգավոր են»,- Կումանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ազգային հավաքականների հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։