Ռոբերտո Մարտինես. «Նա եվրոպական ֆուտբոլի լավագույն գաղտնիքն է»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Սլովենիայի նկատմամբ տարած հաղթանակը (0։0, 11մ․ 3։0)։

«90 րոպեների ընթացքում մենք շատ հնարավորություններ ունեինք, կարծում եմ՝ շատ լավ խաղացինք: Բայց դժվար է դառնում, եթե առաջինը գոլ չխփենք։ Նաև խոտածածկը չօգնեց վերահսկել գնդակը: Եվ մենք շատ էինք գնդակով, ուստի շատ դժվար էր:

Մենք հնարավորություն ստացանք ցույց տալու մեր կիրքը, ցույց տալու, որ թիմն ի վիճակի է լավագույնս տալ և հաղթել։

Հիմա մեզ բոլորովին այլ խաղ է սպասվում, մենք խաղալու ենք բոլորովին այլ թիմի՝ Ֆրանսիայի հետ։ Եվ այսօր բոլոր պորտուգալացիներն արժանի են արձակուրդի:

Կարծում եմ՝ Պորտուգալիայի գաղտնիքը Դիոգու Կոշտան է։ Նա եվրոպական ֆուտբոլի լավագույն գաղտնիքն է, և նա այսօր ցույց տվեց իր արժեքը։ Այսօր, կարծում եմ, այն բոլորովին նոր մակարդակի է հասել։ Նրա սեյվը մեկը-մեկի իրավիճակում զարմանալի էր։ Դրանից հետո նա ուներ բավականաչափ կենտրոնացվածություն՝ անընդմեջ կետից երեք հարված հասցնելու համար։ Մենք պետք է հպարտանանք նրանով»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Record-ը։