Ռոբերտո Մարտինես․ «Կրիշտիանու Ռոնալդուն օրինակ է բոլորիս համար, մենք հպարտ ենք նրանով»

Ռոբերտո Մարտինեսը չիրացրած 11 մետրանոցից հետո աջակցել է Կրիշտիանու Ռոնալդուին:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը 1/8 եզրափակչի Սլովենիայի հետ հանդիպման ավելացված ժամանակում չկարողացավ գրավել դարպասը։ Նրա հարվածը հետմղեց Յան Օբլակը: Պորտուգալիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (0:0, 3:0), Կրիշտիանուն առաջին հարվածով գրավեց դարպասը։

«Առաջին հերթին Ռոնալդուն օրինակ է բոլորիս համար։ Նա անցկացնում է իր 6-րդ Եվրոպայի առաջնությունը և զգում է պատասխանատվություն, ցանկություն և հավատ. նա աներևակայելի էմոցիոնալ է նման փորձ ունեցող մարդու համար, ով ոչինչ ապացուցելու կարիք չունի։

Տուգանայինը չիրացնելուց հետո նա ասաց, որ առաջինը կիրացնի 11 մետրանոցը, և դա արեց: Հանդերձարանում բոլորը հիացած էին, և սա դաս է՝ մենք պետք է ամեն օր ապրենք այնպես, ասես վերջինն է։ Ֆուտբոլը դժվարություններ է ստեղծում, բայց մենք շատ հպարտ ենք նրանով և պորտուգալական ֆուտբոլով»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը ։