Ռիկարդո Կալաֆիորին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Լրագրող Գրեհեմ Բեյլի տեղեկությունների համաձայն՝ եթե Թուրինի «Յուվենտուսը» չկարողանա պայմանագիր կնքել «Բոլոնիայի» հետ, ապա իտալացին պատրաստ կլինի տեղափոխվել Անգլիա։

Ավելի վաղ «Բոլոնյան» հայտարարել էր, որ գերադասում է վաճառել իր ֆուտբոլիստին, քան ուժեղացնել Ա Սերիայի իրենց մրցակիցներին։